Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին՝ «Հառաջ, Իտալիա» կուսակցության առաջնորդը, մտադիր է մայիսի վերջին մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին: Այս հայտարարությամբ 82-ամյա քաղաքական գործիչը հանդես է եկել Սարդինիայում կայացած կուսակցական միջոցառումներից մեկի ժամանակ: Այդ մասին հայտնել է ANSA գործակալությունը:
«Ես որոշել եմ մասնակցել եվրոպական ընտրություններին, որպեսզի իմ ձայնը լսելի դարձնեմ Եվրոպայում, որը պետք է փոխվի»,-ասել է Բեռլուսկոնին: Քաղաքական գործիչը երեք անգամ գլխավորել է Իտալիայի կառավարությունը՝ առաջին անգամ իշխանության գալով 1994 թվականին: Բեռլուսկոնին միակ իտալացի վարչապետն է, որին հաջողվել է աշխատել սահմանված ամբողջ հնգամյա ժամկետում՝ 2001-ից մինչեւ 2006 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
0Comments