Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը հնարավորություն չի տեսնում Ուկրաինային անմիջապես գերմանական ռազմական պաշարներից սպառազինում եւ տեխնիկա մատակարարելու համար, փոխանցում է DW-ն:
Augsburger Allgemeine թերթի հետ զրույցում Լամբրեխտը նշել է, որ Գերմանիայի պաշտպանունակության համար Ուկրաինա արվելիք հետագա մատակարարումներն էլ ավելի հաճախակի պետք է իրականացվեն ռազմական արդյունաբերության միջոցով: «Այդ նպատակով մենք միշտ համակարգում ենք մեր գործողություններն Ուկրաինայի հետ», - ասել է նա:
«Սակայն բունդեսվերի պեհեստներից մատակարարման պարագայում, պետք է անկեղծ լինեմ, մենք հասել ենք սահմանագծին»,- ասել է Լամբրեխտը:
Նախարարի խոսքով՝ գերմանական ռազմական ուժերը նախկինի պես պետք է ի վիճակի լինեն ապահովելու «ազգային պաշտպանությունն ու դաշինքի պաշտպանությունը»: «Սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող ավելին անել Ուկրաինայի համար»,- ընդգծել է նա:
0Comments