Բելգիայում բնակվող հայագի 28-ամյա Գրիգոր Սարգսյանը, որը հայտնի է «Մաեստրո» մականվամբ, կասկածվում է Եվրոպայի 100-ից ավելի խաղացողների մասնակցությամբ պայմանագրային թենիսի խաղերի կազմակերպման ղեկավար լինելու մեջ:
Անցյալ շաբաթ բազմաթիվ թենիսիստներ, որոնք չեն պատկանում թենիսի էլիտային, հարցաքննության են կանչվել Ֆրանսիա՝ պայմանագրային խաղերին մասնակցելու կասկածանքով: Հարցաքննված թենիսիստներից մեկը խոստովանել է, որ ինքը Սարգսյանի պատվերով 20 պայմանագրային հանդիպումներ է անցկացրել, հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ գործի շրջանակներում հարցաքննվել են նաեւ թենիսիստներ Եվրոպական այլ երկրներից ևս՝ Նիդեռլանդներից, Բելգիայից, Գերմանիայից, Սլովակիայից եւ Բուլղարիայից: Ինչպես նաև կհարցաքննվեն Միացյալ Նահանգներից, Չիլիից եւ Եգիպտոսից խաղացողները եւ նրանց մենեջերները: Համաձայն ոստիկանության, 100-ից ավելի թենիսիստներ են աշխատել սինդիկատի օգտին՝ ստանալով 500-ից 3000 եվրո:
Սարգսյանն անցյալ տարվա հունիսին ձերբակալվել է Բելգիայում. նրան մեղադրանք է առաջադրվել պայմանագրային խաղեր կազմակերպելու եւ արդյունքները նենգափոխելու համար:
Ինչպես Associated Press-ն է գրում, դեռեւս պարզ չէ՝ բելգիացի սինդիկատը կապված է եղել անցյալ շաբաթ Իսպանիայում ձերբակալված և հիմնականում հայերից կազմված հանցախմբի հետ:
0Comments