Լենան չի ուզում ասոցացվել Արփինեի հետ

Լենա Նազարյանը նստել էր Էդուարդ Շարմազանովի տեղը, ԱԺ նախագահի աջ կողմում, այլ ոչ թե ձախ, որտեղ նախորդ խորհրդարանում նստում էին կին փոխնախագահները

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ նախագահությունը վերջապես համալրվեց տեղակալներով։ Քվեարկությամբ ընտրվեցին եւ Արարատ Միրզոյանի կողքը տեղավորվեցին Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանն ու Վահե Էնֆիաջյանը։ Մեր աչքից չվրիպեց տեղակալների դասավորվածությունը․

Լենա Նազարյանը նստել էր Էդուարդ Շարմազանովի տեղը, ԱԺ նախագահի աջ կողմում, այլ ոչ թե ձախ, որտեղ նախորդ խորհրդարանում նստում էին կին փոխնախագահները։ Ալեն Սիմոնյանն էլ նստել էր Արփինեի տեղը։ Իսկ Վահե Էնֆիաջյանը զբաղեցրեց Միքայել Մելքումյանի աթոռը՝ տեղավորվելով Ալեն Սիմոնյանի կողքին։

Ակնհայտ էր, որ այս դասավորությունը որոշակի խորհուրդ ունի։ Նախ Շարմազանովը տարիներ շարունակ համարվել է ԱԺ նախագահի առաջին տեղակալը, եւ ԱԺ նախագահին հիմնականում նա է փոխարինել, մանավանդ՝ գործուղումների ժամանակ։

Լենա Նազարյանը, տեղավորվելով Շարմազանովի տեղը, միանգամից ֆիքսել է իր՝ առաջինի կարգավիճակը։ Բայց այստեղ կարեւոր դեր է խաղացել նաեւ այն, որ նա, ըստ ամենայնի, չի ցանկանում նստել Արփինեի տեղում, որ նրան չասոցացնեն Արփինե Հովհաննիսյանի հետ, հատկապես, որ այս օրերին սոցցանցերում հաճախ են զուգահեռներ տանում այս երկու երիտասարդ կանանց միջեւ՝ նկատելով, որ Լենան փորձում է գրավել Արփինեի տեղը ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո, բայց չի «ձգում»։

Թեեւ հասկանալի է, որ անգամ եթե Լենա Նազարյանի համար հատուկ աթոռ դնեն դահլիճի հակառակ կողմում, նրան մշտապես համեմատելու են Արփինե Հովհաննիսյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում