ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ պայքարողները քիչ առաջ բացեցին դեպի օդանավակայան տանող ճանապարհը:
«Այսօր բացում ենք ճանապարհը, բայց երկուշաբթի օրը բոլորս մեկ մարդու նման հավաքվում ենք դատարանի դիմաց: Եթե երկուշաբթի դատարանը մեր դեմ որոշում կայացնի, նորից կփակենք ճանապարհը»,- ասաց ակցիայի մասնակիցներից Ջիվան Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիան մեկնարկել էր առավոտյան՝ 10:00-ին: Ակցիայի մասնակիցները ավտոերթից հետո փակել էին դեպի օդանավակայան տանող ճանապարհը՝ թույլ չտալով, որպեսզի որևէ մեկն անցնի այդտեղով:
0Comments