Չինաստանի արձակած «Չանյե 4» տիեզերական սարքը Երկիր է ուղարկել Լուսնի հակառակ կողմում արված առաջին համայնապատկերային լուսանկարները, գրում է korrespondent.net-ը:
Համապատասխան լուսանկարները հրապարակել է Չինաստանի ազգային տիեզերական վարչությունը:
360 աստիճանի լուսանկարներն արվել են սարքի վերևի հատվածում տեղադրված տեսախցիկով: Մինչդեռ ֆիքսված կադրերը Երկիր են փոխանցվել հատուկ արբանյակի միջոցով:
Հայտնի է, որ սարքը հետազոտում է հարավային բևեռի հատվածը, մասնավորապես՝ Վոն Կարման խառնարանը:
Հատկանշական է, որ լուսնագնացն իր հետ Լուսնի հակառակ կողմն է տարել թթենու մետաքսագործի ձվեր, տարբեր տեսակի բույսերի սերմեր: Գիտնականները լուսնագնացի տեղաշարժին զուգընթաց հետևում են՝ ինչպես են այդ սերմերն աճում լուսնային միջավայրում:
Սա պատմական առաքելություն է ոչ միայն Չինաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, քանի որ սա Երկրի բնական արբանյակի հակառակ կողմի վրա բարեհաջող վայրէջքի առաջին դեպքն է:
Լուսնի հակառակ կողմի առաջին համայնապատկերային լուսանկարները
Չինական տիեզերական սարքը 360 աստիճանի լուսանկարներ է արել
0Comments