ԱՄՆ-ում ոստիկանական տեղամասի վրա հարձակված տղամարդուն դատապարտել են 195 տարվա բանտարկության: AP-ն հայտնում է, որ Մայքլ Ֆորդը ներողություն է խնդրել ոստիկանի ծնողներից, ով սպանվել էր հարձակման ժամանակ:
Նրա խոսքով՝ ինքը չէր պատրաստվում, իրենից բացի, որեւէ մեկին վնաս պատճառել, երբ 2016 թվականի մարտին Փրինս Ջորջ շրջանում կրակահերթ էր արձակել ոստիկանական տեղամասի վրա: Նոյեմբերին երդվյալները Ֆորդին մեղավոր էին ճանաչել դետեկտիվ Ժակայ Կոլսոնի երկրորդ աստիճանի սպանության մեջ, չնայած վերջինը մահացել էր ոչ Ֆորդի կրակոցից, այլ սպանվել էր փոխհրաձգության ժամանակ մեկ այլ ոստիկանի կողմից:
0Comments