Կարագանդայում հայերի օբյեկտների մոտ հերթապահություն է իրականացվում

Հայտնում է տեղի հայ համայնքի ղեկավարը

Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է. որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը, հավանաբար այսօր ՌԴ-ից կտեղափոխվի Ղազախստան: Բացի այդ հանդիպում է կայացել հայ համայնքի ներկայացուցիչների ու սպանված ղազախ երիտասարդի հարազատների միջև:  

Նա նաեւ նշել է: «Վիճակը շատ ստաբիլ է հիմա: Արդեն երեք օր է, որ ոչ մի բան չկա: Ներքին գործերի, իրավապահ մարմինների կողմից հսկողություն է սահմանված: Ամսի մեկից սկսած՝ իրենք մայրաքաղաք դեռ չեն գնացել, էստեղ նստած են: Յուրաքանչյուր հայի օբյեկտի մոտ հերթապահություն է իրականացվում: Քաղաքում, քաղաքից դուրս զորքը կանգնած է: Ներկա դրությամբ ոչ մի բան չի սպառնում: Էս պահն օգտագործում են ինչ-որ ուժեր, էն մարդիկ, ովքեր ուզում են խառնել, էդպիսի ուժեր կան: Բայց պետությունն ամեն ձևով մեր կողքը կանգնած է: Եկել են ստեղ, որպեսզի մեզ հսկեն, պաշտպանեն, այսինքն՝ էդ խոսակցությունները, որ ստեղից հանում են, միլիոն դոլար են ուզել, ըտենց բաներ չկան: Արտաքսման ոչ մի բան չկա: Բոլորը Ղասախստանի քաղաքացիներ են՝ հավասար իրավունքներով, ոչ մեկ իրենց չի վտարում»: