«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինձ համալսարանից չեն հեռացրել, այս հոդվածի վերնագիրը սուտ է, և գրողը ու նրան նման տեղեկատվություն տվողը խաբում են: Արդեն մոտ 2 ամիս է, ինչ ես իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել, դիմումն էլ իրենց փաստաթղթերում կա: Իմ համար կրթությունը ձևական պրոցես չէ, որ գնամ նստեմ ու ներկա ստանամ, ես պետք է սիրեմ այն, ինչ սովորում եմ ու ինքն իմ համար լինի առաջնային: Կրթությունը դիպլոմի կամ + դնելու համար չէ ինձ համար, այն ունի կոնկրետ նպատակ: Եթե ես շարունակեի կրթությունը այս մագսիտրոսական ծրագրում, ստիպված պետք է լինեի եկող տարվա առաջին կեսը բացակայել Հայաստանից, բայց հիմա չեմ կարող, քանի որ այն նպատակները, որ ես ու իմ ընկերները մեր առաջ դրել ենք դեռ չեն իրականացել, իսկ դրանք իմ համար այժմ ավելի կարևոր են քան հենց այս տարի մագիստրոսի դիպլոմ ստանալը: Եթե գնայի կրթության հետևից, դա կլիներ մենակ ինձ համար, իսկ այն հասարական- քաղաքացիական գործը, որ մենք հիմա անում ենք, ինձ համար պատասխանատվություն է ու ավելի կարևոր քան դիպլոմը, ու ես չեմ կարող հիմա այն կիսատ թողել:
Ցանկանում եմ իմ մասնագիտությամբ կրթությունը հետո արտեկրում շարունակել, հուսով եմ՝ կստացվի:
Կրթություն չեն ստանում միայն համալսարանում, այն ավելի մեծ պրոցես է, որ միշտ տեղի է ունենում:
ԵՊՀ-ից դուրս գալը չի կարող ազդել համալսարանում մեր գործունեության վրա, հույս չունենաք, թե վերջ, վերջ կլինի միայն այն ժամանակ, երբ ԵՊՀ-ն առողջաջվի»:
0Comments