Մոսկվան և Երևանը պետք է համագործակցեն անվտանգության ոլորտում. Պուտին

Կարծում եմ, որ դինամիկան լավն է, պետք է այն պահպանել

Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Մոսկվան եւ Երեւանը պետք է համագործակցեն անվտանգության ոլորտում՝ ՀԱՊԿ-ի եւ այլ ինտեգրացիոն միությունների գծով:

«Կարծում եմ, որ դինամիկան լավն է, պետք է այն պահպանել: Մենք պաստրատ ենք այդ անել, կանենք ամեն հնարավորը, որպեսզի հարաբերությունների նման մակարդակը պահպանվի ոչ միայն այդ ոլորտում(տնտեսություն), այլեւ այլ ուղղություններով: Նկատի ունեմ նաեւ անվտանգության ապահովման ոլորտը, ՀԱՊԿ մասով մեր համագործակցությունը: Խոսենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տնտեսության մեջ պլանային համագործակցության մասին », - ասել է Պուտինը՝ հավելելով, որ այս հանդիպումը բավականին հարուստ օրակարգ ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: