Ամանորյա տոներին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով

Կլինեն որոշակի ժամային փոփոխություններ

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից եւ կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: