Վենեսուելան կարող Է 25 պետություններից ստանալ մոտավորապես 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: «Աջակցություն Վենեսուելայի հումանիտար օգնությանը նվիրված խորհրդաժողովում, որն անցկացնում Է Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, 25 երկրներ 100 մլն դոլարի մարդասիրական օգնություն խոստացան»,- գրել Է Բոլթոնը Twitter-ում:
ԱՄՆ-ում Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյի ներկայացուցիչ Կառլոս Վեկիոն, ելութ ունենալով խորհրդաժողվի բացմանը, հայտարարել Է, որ գերակայություն Է մարդասիրական օգնությունը մինչեւ փետրվարի 23-ը երկիր հասցնելը: Սպասվում Է, որ դրամական միջոցներն ուղղակիորեն կստացվեն հումանիտար օգնության այն կենտրոններում, որոնք տեղաբաշխված են Կոլումբիայի եւ Բրազիլիայի հետ Վենեսուելայի սահմաններին: Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն Վաշինգտոնում կայացած խորհրդաժողովում հայտարարել Է, թե Վենեսուելայի նախագահի պաշտոնից Նիկոլաս Մադուրոյի հեռանալն այն որոշումն Է, որն անհրաժեշտ Է Հարավային Ամերիկայի այդ երկրին: «Մարդասիրական օգնությունը, որի կարիքն ամենից շատ ունի Վենեսուելան, վարչակարգի փոխարինումն Է, իշխանությունը բռնատիրած դիկտատուրայի հեռանալը: Եթե դա տեղի չունենա, մենք ստիպված կլինենք նման խորհրդաժողով կազմակերպել ամեն շաբաթ, անվերջ»,- ասել Է նա: «Դա այն որոշումն Է, որն անհրաժեշտ Է Վենեսուելային: Դա գլխավոր մարդասիրական օգնությունն Է, որը մենք կարող ենք տրամադրել Վենեսուելային: Դրա վրա Է պետք կենտրոնացնել մեր ջանքերը»,- հավելել Է ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
0Comments