Facebook-ը եւ Դաշնային առեւտրային հանձնաժողովը քննարկում են մի քանի միլիարդ դոլարի տուգանքի հարցը՝ սոցցանցի կողմից գաղտնիության խախտման պատճառով:
The Washington Post-ի տեղեկություններով՝ տուգանքի չափը կլինի ամենախոշորը, որով երբեւէ ընկերությունը տուգանվել է: Կողմերը, սակայն, դեռեւս ստույգ գումարի շուրջ համաձայնության չեն եկել:
Վերջին 2 տարիներին Facebook-ը հայտնվել է սկանդալների կենտրոնում՝ կապված օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետ: Հանձնաժողովը քննում է անցյալ տարվա մարտին Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալը: Այս ընկերությունը հասանելիություն էր ստացել Facebook-ի 87 մլն օգտատերերի տվյալներին՝ առանց նրանց համաձայնության:
Հարցն այն է, թե Facebook-ն արդյոք խախտո՞ւմ է 2011 թվականին FTC-ի հետ համաձայնագիրը, որը նախատեսում է օգտատերերի գաղտնիության պաշտպանություն:
0Comments