Արսեն Թորոսյանի պատասխանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Վաղվանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում կգործակվի թոքերի արհեստական շնչառության ևս 6 սարք

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է Նաիրա Զոհրաբյանի ահազանգին, թե շտապօգնության կանչով ժամանած բժիկները հրաժարվում են թոքային խնդիրներ ունեցող հիվանդներին տեղափոխել հիվանդանոց՝ մինչև հիվանդը չլուծի հիվանդանոցի խնդիրը:

«Ի պատասխան ՀՀ ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, հայտնում եմ, որ խնդրին քաջատեղյակ եմ և անդրադարձել եմ դրան դեռ 5 օր առաջ՝ իմ կողմից հատուկ հրաման ստորագրելով, որը սահմանում է անհետաձգելի բուժօգնության պետական պատվեր ունեցող բուժհիմնարկներում վերակենդանացման բաժանմունքներում շտապօգնության կանչերի համար հատուկ ազատ տեղեր պահելու մեխանիզմը։

Հավելյալ տեղեկացնեմ նաև, որ վաղվանից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում կգործակվի թոքերի արհեստական շնչառության ևս 6 սարք, որը թույլ կտա ավելի մեծ թվով պացիենտներ հոսպիտալացնել»։