Մենք դեռևս հեռու ենք Սիրիայում խաղաղությունից. Մերկել

«Իսլամական պետությունը» բնավ հաղթված չէ

«Իսլամական պետությունը» բնավ հաղթված չէ եւ դրա փոխարեն վերածվում է անհամաչափ զինված ուժերի Սիրիայում իր կողմից վերահսկվող տարածքները կորցնելուց հետո: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Reuters-ը:

«Բարեբախտաբար, այսպես կոչված «Իսլամական պետությունը» վտարվել էր իր տարածքից, սակայն դա, ցավոք, չի նշանակում, որ ԻՊ-ը ոչնչացել է: Այն վերածվում է անհամաչափ զինված ուժերի: Եւ դա, իհարկե, սպառնալիք է: Մենք դեռեւս հեռու ենք Սիրիայում խաղաղությունից»,-ասել է Մերկելը: