Կառավարությունն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
Նշենք, որ ըստ Սահմանադրության` այսօր կառավարության ծրագիրը ներկայացնելու վերջնաժամկետն է, եւ այն պետք է արդեն ուղարկվի խորհրդարան, որից 24 ժամ հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կհայտարարի առաջին նստաշրջանի շարունակման օրը` քննարկման առարկա դարձնելով այդ փաստաթուղթը։
0Comments