Վախճանվել է քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մանֆրեդ Էյգենը

Մանֆրեդ Էյգենի հետաքրքրությունները դուրս Էին գալիս նրա մասնագիտության եւ բնական գիտությունների շրջանակներից

91 տարեկան հասակում մահացել Է գերմանացի գիտնական, քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր Մանֆրեդ Էյգենը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 7-ին հայտնել Է Գյոթինգենի Մաքս Պլանկի Կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտը:

Էյգենը Նոբելյան մրցանակը անգլիացի գիտնականներ Ռոնալդ Նորիշի եւ Ջորջ Փորթերի հետ միասին ստացել Էր 1967 թվականին գերարագ քիմիական ռեակցիաների հետազոտությունների բնագավառում կատարած աշխատանքների համար:

«Մանֆրեդ Էյգենի հետաքրքրությունները դուրս Էին գալիս նրա մասնագիտության եւ բնական գիտությունների շրջանակներից»,-նշել Է Մաքս Պլանկի Կենսաֆիզիկական քիմիայի ինստիտուտի տնօրեն Շտեֆան Հելը հետազոտողի մահվան կապակցությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: