ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց, որ նախատեսում է մասնակցել 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին:
«Ես ոչ թե ցանկություն ունեմ նախագահի թեկնածու առաջադրվելու, այլ ինձ պարտադրում են, որ մասնակցեմ»,- ասաց նա և նշեց, որ նախատեսում է այս տարվա մարտից ստորագրահավաք սկսել՝ Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու նպատակով:
Իսկ թե ով է պարտադրում մասնակցել ընտրություններին, Բաբայանն ասաց, որ ստորագրություն հավաքվի, կտեսնեն, թե ով է պարտադրում:
«Դեռ մարած չենք, կփորձենք ամեն ինչ անել, որ օգուտ բերենք»,- ասաց նա:
Ըստ Սամվել Բաբայանի՝ մնում է տեսնել, թե իշխանությունները կկատարե՞ն Սահմանադրության պահանջը, թե՞ ոչ:
0Comments