Անկարգություններ Փարիզում՝ բողոքի ակցիայի ժամանակ

Ոստիկանական ջոկատները սկսել են ակտիվ հերթապահություն իրականացնել

Անկարգություններ են սկսվել Փարիզում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ. մի խումբ դիմակավորված երիտասարդներ կոտրել են բանկի և Mcdonald's-ի ցուցափեղկերը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, իրավախախտները նաև բանկոմատ են այրել և ավերել են տարադրամի փոխանակման կետերից մեկը: Այդ պահին ոստիկաններ մոտակայքում չեն եղել:  

Ներկա պահին Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներում ակտիվ հերթապահություն են իրականացնում ոստիկանական ջոկատները:  

Բողոքի ակցիան կազմակերպել են ֆրանսիական արհմիությունները, որոնց առաջին անգամ միացել են «դեղին բաճկոնները»: Բողոցի ակցիայի մասնակիցների պահանջներից է նվազագույն աշխատավարձի բարձրացումը 20 տոկոսով, հավասար աշխատավարձ կանանց և տղամարդկանց համար, հարկային բարեփոխումների անցկացում, արդար էկոլոգիական բարեփոխումներ: