Մեծ Բրիտանիայի Նորֆոլկ կոմսության Քոքլի Քլի գյուղում հայտնաբերվել են սնկեր, որոնք ասես մարդուկներ լինեն՝ ունեն գլուխ և վերջույթներ։
Daily Mail-ի հաղորդմամբ, սնկատեսակը հայտնաբերվել է Ջոնաթան Ռևեթի կողմից և այժմ այն դասակարգվում է որպես աշխարհում սնկի նոր տեսակ, որը ստացել է Geastrum Britannicum անունը։
Այս սնկատեսակն առաջին անգամ նկատվել է 2000թ․-ին, սակայն այն ժամանակ դա նույնացվել է Նորֆոլկում տարածված մեկ այլ սնկի ենթատեսակի հետ։ Այնուամենայնիվ, տարիներ անց ԴՆԹ հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ խոսքը բոլորովին այլ՝ նոր սնկատեսակի մասին է։


0Comments