«Իվանիշվիլին Վրաստանի ստվերային ղեկավարն է». Freedom House

Հրապարակվել է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցը

Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ եվրոպական և եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը համակարծիք է տարածված տեսակետի հետ, որ վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի ստվերային/ոչ պաշտոնական ղեկավարն է:
«Ամենամեծ խնդիրներից մեկն այն չէ՝ արդյոք Իվանիշվիլին Վրաստանի ստվերային/ոչ պաշտոնական ղեկավարն է, թե ոչ: Այո՛, նա ոչ ստվերային կառավարիչն է, ու վատն այն է, որ ինչ-որ մեկը, չընտրված լինելով հանդերձ, նման ազդեցություն ունի: Սակայն դա վրացական քաղաքականության իրականությունն է»,-նշել է կազմակերպության ներկայացուցիչը:
Բերենդտը հավելել է, որ Freedom House-ի ամենամյա զեկույցում Վրաստանը մեկ միավորով նահանջել է, ինչը պայմանավորված է վերջերս կայացած նախագահական ընտրություններով:
Իրավապաշտպանն ընդգծել է, որ վերջին տարիներին Վրաստանում, ի տարբերություն տարածաշրջանի մյուս պետությունների, ընտրություններն անցկացվում էին պատշաճ մակարդակով: Սակայն նախագահական ընտրությունների 2-րդ փուլը բացառություն է եղել, և որոշ հարցերում հետընթաց է գրանցվել: