Հուսով եմ, որ քննությանը չի խանգարի այդ հանգամանքը. Դանիել Իոաննիսյան

Գիշերը Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի մեքենան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գիշերը Կապանում հրկիզվել է «Սյունյաց երկիր» թերթի մեքենան։ Ոստիկանությունը պետք է գլխի վրա կանգնի, բայց բացահայտի այս դեպքը։
Հուսով եմ, որ քննությանը չի խանգարի այն հանգամանքը, որ թերթի հիմնական «թշնամի» Վահե Հակոբյանն ու Արթուր Վանեցյանը մտերիմ ընկերներ են (առնվազն եղել)։

Հ.Գ. Գեներալ-լեյտենանտի ուսադիրներով իրավապահ-մարզպետից խաբար կա՞»։