Մեր աշխատավարձերը կրճատում են, իրենց պարգեւավճար են տալիս

Մանրամասներ

1

Պարգեւավճար չենք ստանում, աշխատավարձերն էլ պահումներով են վճարում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Որքան գիտեմ՝ մեր աշխատավարձերը կրճատում են, իրենց պարգեւավճար են տալիս: Այս իրավիճակում այնքան երկրորդական են այդ պարգեւավճարները, աշխատավարձները: Մարդիկ, որոնք մինչեւ պաշտոնյա լինելը որեւէ բանով չեն զբաղվել, որեւէ բարիք չեն ստեղծել, նիսյյով պիվա խմողնմերը եկել են իշխանության, դա իրենց համար գերագույն արժեք է:

Մարդիկ երկիր են հանձնել,  127 գյուղ, 6 քաղաք, տասնյակ եկեղեցիներ, մանկապարտեզներ, դպրոցներ, այգիներ, գործարաններ թողել են թշնամուն, եկել չգիտեմ ինչից են խոսում»,-ասաց նա: