Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մեկնարկել է արտահերթ նիստ:
Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որտեղ միաժամանակ հրավիրված է մեծ հանրահավաք:
Նիստից հետո Ազգային ժողովը հայտարարություն կտարածի:
Նիստից հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում: Հանրահավաքին մասնակցում են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, նախկին նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդը, Ռուբեն Վարդանյանը եւ այլ պաշտոնյաներ:
Հանրահավաքին բացման խոսքով հանդես կգա Արցախի թեմի առաջնորդը:
Հանրահավաքին մեծ թվով քաղաքացիներ են մասնակցում: Ինչպես հայտնում է Ստեփանակերտում բնակիչները փակել են խանութները, դեղատները եւ այլ սպասարկման օբյեկտները` հանրահավաքին մասնակցելու համար:
0Comments