Երկրաշարժ է գրանցվել. այն զգացվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն, Մարգարա և Նալբանդյան գյուղերում

Մանրամասներ

1

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 14:39-ին, Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի՝ Արմավիր քաղաքից 14 կմ հարավ-արևելք, 2.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն, Մարգարա և Նալբանդյան գյուղերում` 2-3 բալ ուժգնությամբ։