«Ինտերը» շուտով կվաճառվի ֆինանսական ճգնաժամի պատճառով, հայտնում է The Mail on Sunday-ը:
Աղբյուրի համաձայն՝ գործարքը կկազմի 1,2 մլրդ դոլար։ Միլանյան ակումբի ներկայիս սեփականատերերն արդեն գտել են պոտենցիալ գնորդներ։
Սպասվում է, որ սեփականության իրավունքի փոխանցումը շուտով կկատարվի, քանի որ Suning ընկերությունը, որին պատկանում է ակումբը, այլևս չի կարողանում պահել ակումբը ֆինանսական ծանր դժվարությունների պատճառով:
Ավելի վաղ International Business Times-ը հայտնել էր, որ «Ինտերի» ներկայիս սեփականատերերը՝ չինական Suning կորպորացիան, արդեն երկու տարի է՝ ներդրող են փնտրում։ Չինացիներին են պատկանում «Ինտերի» բաժնետոմսերի 70 տոկոսը, նրանք ակումբը գնել են 2016 թվականին, բայց ֆինանսական ծանր վիճակի պատճառով գրեթե ներդրումներ չեն կատարել ակումբում, իսկ 2020/2021 առաջնությունից հետո ստիպված են եղել վաճառել առաջատարներին, օրինակ՝ Լուկակուին և Հաքիմիին։ Անտոնիո Կոնտեն նույն պատճառով հեռացավ «Ինտերից»՝ ակումբը պատրաստ չէր ներդրումներ կատարել նոր տրանսֆերների համար:
Նշվում է, որ Suning ընկերությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի։ Այդ կապակցությամբ չինական ընկերությունը սկսում է վաճառել իր ակտիվները։
armsport.am
0Comments