Վերահաստատում եմ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու Հայաստանի մտադրությունը․ Արարատ Միրզոյան

Մանրամասներ
ա

Վերահաստատում եմ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացելու Հայաստանի մտադրությունը։ Հոկտեմբերի 21-ին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա հավելեց, որ Իրանը միշտ եղել է եւ կմնա Հայաստանի առանցքային գործընկերը։

«Մեր համագործակցությունը ներառում է լայն քաղաքական օրակարգ, ինչպես նաեւ սերտ կապեր առեւտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում, որոնք, հուսով ենք, ավելի կխորանան եւ նոր շունչ կստանան, այդ թվում՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության աշխատանքի շնորհիվ»,- ասաց Միրզոյանը։