Ուկրաինայում պատերազմի հաջորդ շաբաթները կրիտիկական են լինելու

Մանրամասներ

1

Քանի որ մոտենում են ավելի ցուրտ ամիսները, որոնք հավանաբար կդանդաղեցնեն ցամաքային մարտերը, փորձագետները կարծում են, որ պատերազմի հաջորդ շաբաթները կրիտիկական կլինեն: Այս մասին հայտնում է CNN-ը։

Ըստ լրատվականի՝ ռուսները, մինչև ձմռան գալը, կփորձեն խուսափել իրենց ճակատային գծերի փլուզումներից։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինն ու Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել են համատեղ զինվորական ստորաբաժանումներ ստեղծելու որոշման մասին, որոնք ձևավորվում են Բելառուսի տարածքում՝ հենց Ուկրաինայի հյուսիսային սահմանների մոտ: