![ա](/sites/default/files/inline-images/%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%B6-%D5%AC%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%B7%D5%A5%D5%B6%D5%AF%D5%B8_3.jpg)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։ Նա համոզմունք է հայտնել, որ Մինսկն ու Մոսկվան կկարողանան միասին համարժեք պատասխան տալ գլոբալ մարտահրավերներին ու հասնել ռազմավարական գործընկերության նոր մակարդակի, գրում է ՌԻԱ Նովոստին։
Լուկաշենկոն հավելել է, որ գնահատում է Պուտինի հետ ունեցած բաց ու վստահելի հարաբերությունները, ինչպես նաև այն հավասար և արդյունավետ երկխոսությունը, որը ծառայում է երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը։
«Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները ձեր հոբելյանի կապակցությամբ: Որպես մեծ տերության իսկական առաջնորդ՝ դուք կշռադատված և բարդ որոշումներ եք կայացնում Ռուսաստանի Դաշնության անկախ զարգացումն ապահովելու, ռուս ժողովրդի ավանդույթներն ու արժեքները պաշտպանելու նպատակով», - նշել է Բելառուսի նախագահը։
Նա Պուտինին մաղթել է «գերազանց առողջություն, ստեղծագործական ձեռքբերումներ՝ ի շահ ռուսական պետության և երկար տարիների կյանք՝ սիրող ընտանիքով և վստահելի ընկերներով շրջապատված»։
0Comments