Չեխ ճարտարապետը 79 դոլարով տնակներ է առաջարկում

Մանրամասներ

Ջոշուա Վուդսմեն (իրական անունը՝ Վոյտեք Վալդա) անունով չեխ ճարտարապետը վաճառում է գեղեցիկ տնակներ:

«Մագնետա» անունով փոքրիկ տնակի երկարությունը մոտ 3,5 մետր է, լայնությունը՝ մոտ 2 մետր: Այն տեղավորում է բազմոց-մահճակալ, ջեռուցման համակարգ, խոհանոցային պարագաներ, ջրի բաք, զուգարանակոնք, սեղանիկ՝ երկու աթոռով:

Փայտե տնակը կառուցված է անիվների վրա, հետևաբար՝ դրա տերերը կարող են այն տեղափոխել որտեղ ցանկանան,- , գրում է Daily Mail-ը:

Վուդսմենի կայքում տնակները վաճառվում են 79 դոլարով, սակայն հնարավոր տերերը պետք է իրենք գնեն տնակը հավաքելու համար անհրաժեշտ բոլոր նյութերը:

Վերջնական արդյունքում դա կարժենա 10500 դոլար: Վուդսմենի հաշվարկով՝ շինանյութերը 2100 դոլար կարժենան, հավաքման աշխատանքները՝ 7800 դոլար, իսկ տնակը պատրաստելը 3 ամիս կտևի:

Ծրագիրը մշակելու և վերջնական տեսքի բերելու համար տղամարդուց 2 տարի է պահանջվել:

Երեսունմեկամյա ճարտարապետը փորձում է «տնակների շարժումը» տարածել ամբողջ աշխարհով մեկ: