
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը ուրբաթ օրը ներկա է եղել Ստամբուլի Դոլմաբահչե պալատում՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը։
Թուրքական Haberler-ի և Reuters-ի փոխանցմամբ՝ Աբրամովիչը զարգացումներին հետևել է դահլիճից։
Սա միլիարդատիրոջ առաջին մասնակցությունը չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին։ Գարնանը Աբրամովիչը Թուրքիա էր մեկնել նաեւ հակամարտության կողմերի պատվիրակությունների այցերի ժամանակ։
Ինչպես անցյալ ամիս գրել էր Times-ը, Աբրամովիչը փաստաթղթեր է ուղարկել ԵՄ՝ փորձելով ապացուցել, որ Բրյուսելի կողմից իր նկատմամբ կիրառված պատժամիջոցները խտրական են, անհամաչափ և հիմնված են Պուտինի հետ մտերիմ լինելու կեղծ մեղադրանքների վրա։
0Comments