
Ռուսաստանը կորցրել է իր լրտեսների կեսին Եվրոպայում: Այս մասին հայտարարել է բրիտանական արտաքին հետախուզության MI6 ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը, հայտնում է CNN-ը։
Մուրը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է լրտեսելու իր կարողության «կեսը» Եվրոպայում, եվրոպական քաղաքներից ռուսական հետախուզության ավելի քան 400 աշխատակիցների արտաքսումից հետո։
Մուրը հավելել է, որ վերջին ամիսներին բացահայտվել և ձերբակալվել են մի քանի ռուս լրտեսներ, որոնք դիմակավորված են որպես խաղաղ բնակիչներ:
0Comments