
Եվրամիությունը կներկայացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը, ի թիվս այլ բաների, նախատեսում է ռուսական նոր բանկերի անջատում SWIFT միջազգային վճարային համակարգից։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Կլինեն ավելի շատ ռուսական բանկեր, որոնք կանջատվեն SWIFT համակարգից։ Էներգետիկ ոլորտում մենք նաև միջոցներ ենք փնտրում, որոնք կազդեն ռուսական նավթի ներկրման վրա»,- ասել է նա Լատինական Ամերիկա կատարած այցի ժամանակ։
0Comments