![ա](/sites/default/files/inline-images/%D5%A3%D5%A1%D5%AC%D5%AF%D5%AB%D5%B6%20%D5%B4%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%80%D5%AB%D5%BF%D5%A1%20%D5%BD%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6.jpg)
Ռուսական RT հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանը «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստաշոուի եթերում ասել է, որ հայտնի շոումեն Մաքսիմ Գալկինին, որը կնոջ՝ Ալլա Պուգաչովայի և երկու երեխաների հետ այս տարվա փետրվարին լքել է ՌԴ-ն, համարում է միասեռական, փոխանցում է Թերթը։ Նրա կարծիքով՝ նա հայտնի երգչուհու հետ ամուսնության հետևում է թաքնվում «հանուն հարստացման»։
Լրագրողն այս կարծիքն է հայտնել՝ ի պատասխան Գալկինի՝ Ռուսաստանի մասին հայտարարությունների։ Օրերս Գալկինը, մեկնաբանելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը, հայտարարել էր, որ Ռուսաստանը վայրագություններ է անում ուկրաինական հողերում, բայց միևնույն ժամանակ իրեն անմեղ է ներկայացնում ժողովրդի աչքում։
«Բոլորը գիտեն, որ նա միասեռական է, որն իր անձնականից օտարների աչքերը շեղելու, անձնական հարստացման, կարիերայում ուղի հարթելու համար ամուսնացել է տարեց կնոջ հետ և համոզել իր հանդիսատեսին, որ նրանց միջև իսկական սեր է։ Դե, դուք հասկանում եք ներքին կեղծավորության ու ստի մակարդակը և ընդհանրապես այս մարդու որակները»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը։
Նա հայտարարել է, որ այլևս չի կարող լսել, թե ինչպես է Գալկինը «կեղտ թափում Ռուսաստանի և ռուսական բանակի վրա»։
0Comments