Բոլորը վերջապես հավատացին, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի Դաշնությանը, ասել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։
«Ուկրաինայի շուրջ այժմ տեղի ունեցող արտաքին քաղաքական շփումների քանակն ու որակը, ամերիկացի պաշտոնյաների այցերը Կիև, ավելի քան 40 երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը, որը նախատեսված է Գերմանիայում, ցույց են տալիս, որ աշխարհը վերջապես հասկացավ, թե ով է Պուտինը։ Եվ հասկացավ, որ հաղթել այս պատերազմում հնարավոր է միայն ուկրաինական հաղթանակով, որին, ի վերջո, բոլորը հավատացին։ Եվ ես ու դուք այդ մասին գիտեինք հենց առաջին իսկ օրվանից», ասել է Արեստովիչը լրագրողներին, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։
0Comments