
ԿՀՎ նախկին ղեկավար Դեյվիդ Պետրեուսը նշել է, որ «Մոսկվա» հածանավի խորտակման դեպքում ռուս զինվորականներն իրենց ոչ բնորոշ ձեւով չեն փորձել թաքցնել տեղի ունեցածը։ Այս մասին նա ասել է CNN-ի եթերում։
«Ես զարմացած եմ, որ նրանք [ռուս զինվորականները – BBC] ընդունեցին դա: Ավելի վաղ նրանք հայտնել էին, որ հածանավը տեղափոխում են Սեւաստոպոլի նավահանգիստ, որը գրավել են 2014թ.։ Ճիշտն ասած, սա Ռուսաստանի համար ճշմարտության հազվագյուտ պահ է, ճշմարտության վաղ փուլում ճանաչման պահ։ Որպես կանոն, ճշմարտությունը ի վերջո ջրի երես է դուրս գալիս և թափանցում ամենուր, այդ թվում՝ Մոսկվա։ Սակայն սովորաբար լինում է ինչ-որ նարատիվ, որն ուղեկցում է դրան, և այս դեպքում մենք ավելի շատ անմիջականություն ենք տեսնում՝ ի տարբերություն նախորդ շաբաթների», – ասել է ԿՀՎ նախկին ղեկավարը։
0Comments