
Եվրամիությունը Ռուսաստանին հայտնել է, որ 27 երկրների դաշինքում նրա մշտական ներկայացուցչության «մի շարք պաշտոնյաներ» այլևս ողջունելի չեն, հայտնում է Miami Herald-ը։
Ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Ես որոշել եմ «պերսոնա նոն գրատա» հայտարարել ԵՄ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչության մի շարք պաշտոնյաների՝ իրենց դիվանագիտական կարգավիճակին հակասող գործունեություն ծավալելու համար»,- երեքշաբթի օրը տեսաուղերձում ասել է Բորելը ։
Նա հայտնել է, որ այսօր իր ծառայությունները կկանչեն ԵՄ-ում Ռուսաստանի ներկայացուցչին, որպեսզի բացատրեն այդ քայլը։
0Comments