Հայերի նկատմամբ էթնիկ զտումների Ադրբեջանի նպատակն այսօր թեւակոխել է նոր փուլ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը:
«Նրանք ամբողջությամբ խախտել են եռակողմ հրադադարը և հարձակվել Արցախի հայկական դիրքերի վրա։ Սուտասաններ, մարդասպաններ, դևեր»,-գրել է Թանկյանն ու հավելել.
«Ադրբեջանը խախտել է փխրուն հրադադարը՝ սպանելով երկու հայ զինվորի»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը գիշերվա ընթացքում հարվածային ԱԹՍ է կիրառել, կրակ բացել հայկական ստորաբաժանումների վրա:
Հայկական կողմն ունի զոհեր և 14 վիրավոր:
0Comments