Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտնել է, թե երբ կարող է Ուկրաինան տոնել հաղթանակը։
«Ապրիլի վերջ - մայիսի սկիզբ: Կարծում եմ՝ նման միջանկյալ հաղթանակ կլինի, երբ հասկանանք, որ հաղթում ենք նրանց, և նրանք «կոտրվում» են»,- ասել է Արեստովիչը։
Ըստ Արեստովիչի՝ սրանով գուցե ռազմական գործողություններն ամբողջովին չդադարեն, սակայն բոլորին պարզ կլինի, որ սա կտանի իրենց (Ռուսաստանի, խմբ․) ռազմական գործողությունների ավարտին։
0Comments