Պուտինի էմոցիոնալ վիճակը նորմալ է․ Պեսկով

Մանրամասներ

1

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հուզական վիճակը նորմալ է, չնայած ծայրահեղ անկանոն աշխատանքային օրվան, լրագրողներին վստահեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Նախագահի աշխատանքային օրը, բառի լիարժեք իմաստով, անկանոն, ծայրահեղ անկանոն աշխատանքային օր է։ Չկա ֆիքսված ժամ, ամեն դեպքում՝ առավոտից մինչև ուշ գիշեր»,-նշել է  Պեսկովը։