Շվեդական Corvid Cleaning ընկերությունը մշակել է ագռավներին փողոցային աղբը հավաքելու գործում ներգրավելու մեթոդ: Փորձնական նախագծի շրջանակներում թռչունները հավաքում են Սոդերտալյե քաղաքի փողոցներում ու հրապարակներում դեն նետված ծխախոտի մնացորդները և դրանք դնում հատուկ տուփի մեջ, հայտնում են Թերթը և The Guardian-ը։
Նախագծին մասնակցում են ագռավներ, որոնք արկղում դրված յուրաքանչյուր ծխախոտի մնացորդի դիմաց սնունդ են ստանում։ Ընկերության հիմնադիր Քրիստիան Գյունթեր Հանսենի խոսքով՝ վայրի թռչունները հետաքրքրություն են ցուցաբերում առաջադրանքի նկատմամբ։
Ինչպես նշում է The Guardian-ը, փորձին մասնակցող նորկալեդոնյան ագռավները կարողանում են տրամաբանել, ինչպես յոթ տարեկան երեխան։ Սա թույլ է տալիս նրանց հեշտությամբ հաղթահարել այնպիսի խնդիր, ինչպիսին է աղբահանությունը:
0Comments