SpaceX-ի՝ վերահսկողությունից դուրս եկած հրթիռը շարժվում է դեպի Լուսնի հետ բախում

Մանրամասներ

ա

Մասնագետները նշում են, որ SpaceX ընկերության հրթիռը Լուսնի հետ բախման ճանապարհին է՝ գրեթե յոթ տարի տիեզերքում դեգերելուց հետո, գրում են Թերթը և The Guardian-ը: 

Այն ի սկզբանե արձակվել է Ֆլորիդայից 2015 թվականի փետրվարին՝ որպես միջմոլորակային առաքելության մաս:

Օդերևութաբան Էրիկ Բերգերի խոսքով՝ հրթիռը չուներ բավականաչափ վառելիք՝ Երկրի մթնոլորտ վերադառնալու համար, բայց նաև չուներ «ուժ»՝ հաղթահարելու Երկիր-Լուսին համակարգի ձգողականությունը։ Ուստի արդեն 7 տարի է՝ սկսած 2015 թվականից, Falcon 9 հրթիռի երկրորդ աստիճանը թռչում է տիեզերքում՝ քաոսային ուղեծրով։

Փորձագետները նշում են, որ հրթիռը, որն այժմ 4 տոննա տիեզերական աղբ է, թռչում է դեպի Լուսին մոտ 2,58 կմ/վ արագությամբ և շուտով կբախվի մեր արբանյակին։ Falcon 9-ը, ամենայն հավանականությամբ, կընկնի Լուսնի հեռավոր կողմում՝ հասարակածի մոտ, 2022 թվականի մարտի 4-ին: