Բոլոր լրագրողները, ովքեր դրանով զբաղվել են, վերբալ մարմնավաճառներ են․ ՔՊ-ական պատգամավոր

Մանրամասներ

1

Ինչ երեկ ասել եմ, պատրաստ եմ դա կրկնել հիմա, պատրաստ եմ դա անել վաղն ու անվերջ։ Այն  բոլոր լրատվականները, ովքեր լծված են եղել ՀՀ ԳՇ պետին Երևան տանկեր մտցնելու քաջալերելու գործին, այն բոլոր լրատվականները, որոնք լծված են եղել վարչապետի ընտանիքին, նրա անչափահաս երեխաների կյանքին ու անվտանգությանը սպառնացող հայտարարություններ տարածելով, նրանց նկատմամբ ատելություն սերմանելով, վերբալ մարմնավաճառներ են։ Խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ասում են՝ լրագրողները նեղացել են։ Հարգելի լրագրողներ, եթե դուք դրանով չեք զբաղվել, դա ձեզ չի վերաբերում, իսկ եթե զբաղվել եք, իհարկե, դա ձեզ վերաբերում է։ Կարող եք իմ նկատմամբ դատական հայց ներկայացնել»,-ասաց նա։