Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին Մոսկվա մեկնելուց առաջ ասել է, որ իր այցը կարող է շրջադարձային լինել Իրանի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական, տնտեսական եւ առեւտրային հարաբերություններում, հայտնում է IRNA-ն։
«Այցը կարող է շրջադարձային լինել Ռուսաստանի հետ Իրանի քաղաքական, տնտեսական եւ առեւտրային հարաբերություններում, ինչպես նաեւ կարող է արդյունավետ լինել տարածաշրջանում անվտանգության, տնտեսական եւ առեւտրային հարաբերությունների ապահովման համար»,- IRNA-ն մեջբերում է նախագահի խոսքը։ «Այս ուղեւորությունը պարոն Պուտինի հրավերով է, եւ այս այցի ընթացքում ջանքեր կգործադրվեն տարածաշրջանում բարիդրացիության քաղաքականության խթանման ուղղությամբ»,- հավելել է նա։
«Տարածաշրջանում Իրանի եւ Ռուսաստանի փոխգործակցությունը, անշուշտ, կապահովի անվտանգությունը եւ կկանխի միակողմանիությունը։ Մենք եւ Ռուսաստանը տարածաշրջանի բազմաթիվ տնտեսական եւ քաղաքական կազմակերպությունների անդամներ ենք, ինչպիսին է Շանհայի համագործակցության կազմակերպությունը, եւ Ռուսաստանը կարեւոր դեր է խաղում այդ կազմակերպություններում։ Ռուսաստանը առանցքային դեր է խաղում Եվրասիական տնտեսական միությունում, եւ այս ուղղությամբ մեր համագործակցությունը կարող է արդյունավետ լինել առեւտրատնտեսական նախագծերի խթանման համար»,- ասել է Իրանի նախագահը։
0Comments