Թուրքիայի նախագահ Էրդողանն իրականությունից հեռու է համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացիայի սցենարը։ Նրա խոսքերով, նման քայլ ձեռնարկելու համար Մոսկվան պետք է վերլուծի իրավիճակը, որը կա աշխարհում ու երկրի ներսում։
Էրդողանը հայտնել է, որ մտադիր է Ուկրաինայի հարցը քննարկել Ադրբեջանի նախագահի հետ, ով օրեր առաջ այցով Կիևում էր, ինչպես նաև ՌԴ նախագահ Պուտինի հետ։
Նա նշել է, որ ժամանակն է եկել, որպեսզի պատերազմի սցենարն ամբողջությամբ բացառվի քաղաքական օրակարգից։
0Comments