Ղազախստանում փողոցային անկարգություններն ավարտված են։
Ոստիկանությունը վերջնականապես մաքրում է Ալմաթիի փողոցները ցուցարարներից։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի՝ հունվարի 5-ին, անկարգությունների պատճառով Ղազախստանի բոլոր շրջաններում արտակարգ դրություն էր մտցվել։ Սահմանափակումների թվում են պարետային ժամը` 23:00-ից 7:00-ն, պարետատան ստեղծումը` ոստիկանապետերի գլխավորությամբ, հանրային միջոցառումների արգելումը, ազատ տեղաշարժի սահմանափակումը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների։
0Comments