Կամազներն անցել են գործի․ 43 միավոր հատուկ տեխնիկա մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները

Մանրամասներ

1

Մայրաքաղաքում սկսվել են ձնամաքրման աշխատանքները. Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը։

Ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները: Այս պահին Երևանի փողոցներում աշխատում է 43 միավոր հատուկ տեխնիկա, որից 38-ը ձյուն մաքրող, խոզանակող, աղ ու ավազ շաղ տվող, 3 ամբարձիչ և 2 ինքնաթափ:

Ըստ անհրաժեշտության «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը կավելացնի աշխատանքներում ներգրավված տեխնիկայի քանակը: Մայրաքաղաքի բոլոր փողոցներն այժմ երթևեկելի են: