Թուրքիայի նախագահ Էրդողանը սեպտեմբերի 19-22-ը կայցելի ԱՄՆ ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, հաղորդում է Անադոլուն։
Երկրի ղեկավարը դիմելու է Գլխավոր ասամբլեայի նիստի մասնակիցներին, որը տեղի կունենա Նյու Յորքում՝ ՄԱԿ -ի կենտրոնական շտաբում:
Սպասվում է, որ հանդիպման շրջանակում Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հետ:
Բացի այդ, Էրդողանը կմասնակցի Մանհեթենում Թյուրքական տան բացման արարողությանը:
0Comments