Դուբայում ընթանում են աշխարհի ամենամեծ պտտանվի՝ Ain Dubai-ի կառուցման աշխատանքները։ Այն զբոսաշրջիկների համար կբացվի հոկտեմբերի 21-ին, հայտնում է Khaleej Times-ը։
Անվի բարձրությունը կազմում է 250 մետր։ Ain Dubai-ը կարող է միաժամանակ տեղավորել 1750 մարդու։
Հյուրերին հասանելի կլինեն խցիկների ավելի քան 19 տարբերակներ։ Դրանք կարող են օգտագործվել միջոցառումների՝ հարսանիքների, երեկույթների, ռոմանտիկ հանդիպումների, ինչպես նաև քաղաքով զմայլվելու համար։
Նախագծի հեղինակների խոսքով՝ անվի կառուցման համար օգտագործվել է 11 հազար տոննա պողպատ, դա ավելի է, քան պահանջվել է Էյֆելյան աշտարակի կառուցման համար։
0Comments