«Legal Minds» իրավաբանական ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում իրազեկում է, թե որ դեպքում կարող եք տուգանվել։
ՃԵԿ - ՏՈՒԳԱՆՔՆԵՐ
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից դրանք վարելը`առաջացնում է տուգանք՝ 25.000 դրամի չափով:
Առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանք՝ 3.000 դրամի չափով: Անձը չի ենթարկվում վարչական պատասխանատվության, եթե 24 ժամվա ընթացքում լիազորված մարմին է ներկայացնում վարորդական վկայականը:
Ուժը կորցրած վարորդական վկայականով տրանսպորտային միջոցներ վարելն առաջացնում է տուգանք` 10.000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելն առաջացնում է տուգանք` 10.000 դրամի չափով:
0Comments